ՀԱՅԱՍԱՆ թեմյով բոլոր նորությունները

Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները

26.01.2012 17:24

Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել և հետ է կանչել «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի վարկանիշները, այդ թվում նաև էմիտենտի դեֆոլտի երկաժամկետ «BB-» վարկանիշը (ԷԴՎ)՝ «Կայուն» կանխատեսմամբ, նշվում է հինգշաբթի Fitch Ratings-ից «ԱՌԿԱ» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:

«Fitch-ը հետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները, քանի որ բանկը որոշել է դադարեցնել իր մասնակցությունը վարկանիշային գործընթացում: Այսպիսով, Fitch-ն այլևս բավարար տեղեկատվություն չի ունեն վարկանիշներին աջակցելու համար: Համապատասխանաբար, գործակալությունը չի վարկանշում այս բանկն ու այն վերլուծության չի ենթարկում», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Երկարաժամկետ ԷԴՎ-ն հաստատվել էր «BB-» մակարդակում՝ «Կայուն» կանխատեսմամբ և հետ էր կանչվել, կարճաժամկետ ԷԴՎ-ն հաստատվել էր «B» մակարդակում և կրկին հետ էր կանչվել: Հետ է կանչվել նաև կայունության վարկանիշը, որը հաստատվել էր «b+» մակարդակում, ինչպես նաև աջակցության վարկանիշը, որը հաստատվել էր «3» մակարդակում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Fitch Ratings գործակալությունը հաստատել և հետ է կանչել հայկական ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ վարկանիշները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024