ՀԱՅԱՍՏԱՆԻ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարին աճել են 2%՝ կազմելով 130,2 մլրդ դրամ

23.03.2012 14:18

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարին աճել են 2%՝ կազմելով 130,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարի ընթացքում ավելացել են 2 տոկոսով և փետրվարի 29-ի դրությամբ կազմել են 130,2 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ըստ հաշվետվության` վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունների գծով, հունվարի համեմատ, գրանցվել է 2 տոկոսանոց աճ՝ կազմելով շուրջ 81,9 մլրդ դրամ:

Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը փետրվարին ավելացել է 1 տոկոսով և փետվարի վերջի դրությամբ կազմել շուրջ 48,3 մլրդ դրամ:

Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012 թ.-ի հունվար-փետրվարին կազմել է ավելի քան 1,3 մլրդ դրամ՝ միայն փետրվարին ավելանալով 38,3%-ով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները փետրվարին աճել են 2%՝ կազմելով 130,2 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024