Հայաստանում թեմյով բոլոր նորությունները

«ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

25.08.2016 13:30

«ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Նրա իրավահաջորդը կդառնա «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 24-ին գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի որոշմամբ, «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024