ՀԱՅԱՍՏԱՆ . ԱՐԺՈՒՅԹ թեմյով բոլոր նորությունները

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

19.03.2012 11:56

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով՝ հասնելով 388,73 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 12,30 մլն ԱՄՆ դոլար, ինչը 20,8 տոկոսով պակաս է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,33 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 17-ին, կազմեց  390,15 դրամ:

Ենթադրում ենք, որ ԱՄՆ դոլարի նման վարքագիծը պայմանավորված է ՀՀ ԿԲ-ի միջամտությամբ՝ ազգային արժույթի փոխարժեքին աջակցելու համար, ինչպես նաև FOREX համաշխարհային արժութային շուկայում ամերիկյան արժույթի նվազմամբ շուկայի մասնակիցների տրամադրության լավացման ֆոնի ներքո:

Հաջորդ շաբաթ հնարավոր է շարունակվի ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը, քանի որ շուկայի մասնակիցները գուցե մտավախություններ ունենան առքուվաճառքներին ՀՀ ԿԲ միջամտության վերաբերյալ: Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի վրա կարող է ճնշում գործադրել նաև ներմուծողների և բնակչության կողմից արտարժույթի նվազող պահանջարկը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Հայաստան. արժութի շուկայի տեսությունը մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում

05.03.2012 14:26

Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազեց 0,29 տոկոսով՝ հասնելով 388,75 դրամ մակարդակի: Շաբաթվա ընթացքում առքուվաճառքի ծավալը կազմել է 10,33 մլն ԱՄՆ դոլար, ինչը 86,13 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Առքուվաճառքի ծավալի նման կտրուկ աճը պայմանավորված է նախորդ շաբաթվա համեմատության ցածր բազայով; Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,16 տոկոսով և շաբաթ օրը՝ մարտի 3-ին, կազմեց 389,92 դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական | Comments Off on Հայաստան. արժութի շուկայի տեսությունը փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024