* ՀԱՅԱՍՏԱՆ * ԳԻՆ * ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ * թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

06.03.2012 15:40

Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գների ցուցիչը փետրվարին, 2012թ.-ի հունվարի համեմատ կրճատվել է 0,9 տոկոսով, երեքշաբթի հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա` ընթացիկ տարվա փետրվարին, հունվարի համեմատ, պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) կրճատվել են 1,6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները մնացել են նախկին մակարդակում:

Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ փետրվարին, հունվարի համեմատ, երկրի սպառողական գները կրճատվել են 1,2-0,2 տոկոսով, միաժամանակ անկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թալին քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները կրճատվել են 1 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում փետրվարին, հունվարի համեմատ, գները նվազել են 0,9%. Ազգային վիճակագրական ծառայություն

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024