* ՀԱՅԱՍՏԱՆ * ԹՂԹԱԴՐԱՄ * ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ * թեմյով բոլոր նորությունները

Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

22.06.2012 19:53

Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 25-ից Հայաստանում շրջանառության մեջ կդրվեն նոր 5, 10 և 20 հազարանոց թղթադրամներ, տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են դեղինը և շագանակագույնը:

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի վրա պատկերված է Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են կանաչը և դարչնագույնը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հունիսի 25-ից շրջանառության կհանվեն նոր թղթադրամներ

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024