* ՀԱՅԱՍՏԱՆ * ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ * ՆԱԽԱԳԱՀ * ԲԵՅՐՈՒԹ * թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Բեյրութում կայանալիք կլոր սեղանի նիստին

29.03.2012 19:14

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Բեյրութում կայանալիք կլոր սեղանի նիստին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեյրութ, որտեղ մարտի 29-31-ը մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Կլոր սեղանին մասնակցելու են ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Բեյրութում կայանալիք կլոր սեղանի նիստին

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024