հայերեն թարգմանություն թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

18.05.2018 18:47

Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/.  Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:

«Ցատկախաղը» փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության «Programa Sur» ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի «Ցատկախաղ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024