ՀԱՅԷԿՆՈՄԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Հայէկոնոմբանկը հիմնական բաժնետերերի հաշվին 3,6 մլրդ դրամով համալրել է իր կապիտալը

17.04.2015 21:36

Հայէկոնոմբանկը հիմնական բաժնետերերի հաշվին 3,6 մլրդ դրամով համալրել է իր կապիտալը

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ն 3,6 մլրդ դրամով համալրել է իր կապիտալը հիմնական բաժնետերերի հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայէկոնոմբանկի հիմնական բաժնետերեր Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների կողմից 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամ ներդրվեց որպես կապիտալի հերթական համալրում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` այս համալրումն ևս ոչ միայն կավելացնի բանկի նորմատիվային կապիտալի ընթացիկ մակարդակը, այլ նաև կուղղվի տնտեսության վարկավորմանը և ֆիզիկական անձանց սպառողական վարկերի տրամադրմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայէկոնոմբանկը հիմնական բաժնետերերի հաշվին 3,6 մլրդ դրամով համալրել է իր կապիտալը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024