ՀԱՅԷԿՈՆՈԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Հայէկոնոմբանկը նոր մասնաճյուղ է բացում Եղեգնաձորում

04.08.2010 18:12

Հայէկոնոմբանկը նոր մասնաճյուղ է բացում Եղեգնաձորում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկն իր հերթական մասնաճյուղն է բացում  Հայաստանի Վայոց Ձորի մարզի վարչական կենտրոնում՝ Եղեգնաձոր քաղաքում, մասնաճյուղային ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի կենտրոնից, նոր՝ 36-րդ մասնաճյուղը թվով 18-ն է մայրաքաղաքից դուրս, որն ապահովում է Հայէկոնոմբանկի ներկայացվածությունը Հայաստանի բոլոր մարզերում։

«Մասնաճյուղի բացումը նպատակաուղղված է տվյալ տարածաշրջանի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների բանկային բարձրորակ ծառայությունների նկատմամբ պահանջարկի բավարարմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայէկոնոմբանկը նոր մասնաճյուղ է բացում Եղեգնաձորում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024