ՀԱՅՍՏՍԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1 մլրդ դրամ են ներդրել

14.02.2013 17:14

Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1  մլրդ դրամ են ներդրել

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 2012 թվականի ըմթացքում պետպարտատոմսերում ներդրել են շուրջ 178,1 մլրդ դրամ, ինչը 30,2 տոկոսով ավելի է տարեսկզբի ցուցանիշից։ Այս մասին է վկայում «ԱՌԿԱ» գործակալության կողմից 2012 թվականի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա անցկացված վերլուծությունը։

Պետական արժեթղթերում ավանդների տեսակարար կշիռը համախառն ակտիվներում հաշվետու ժամկետում կազմել է 7,8 տոկոս` տարեսկզբի 66,6 տոկոսի դիմաց։
Բանկային հաշվետվություններին համապատասխան` բոլոր արժեթղթերի համախառն պորտֆելը 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է շուրջ 183,9 մլրդ դրամ, դրանցից 96,8 տոկոսը բաժին է ընկել պետական արժեթղթերին։

Միաժամանակ արժեթղթերում կատարած ներդրումների ծավալով առաջատար է HSBC Բանկ Հայաստանը` 34,4 մլրդ դրամով, որոնցից ավելի քան 33,9 մլրդ դրամը կամ 98,72 տոկոսը բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Բանկի արժեթղթերի պորտֆելի 1,28 տոկոսը կամ 441,5 մլն դրամը կազմում են ոչ պետական արժեթղթերը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերը 2012թ.–ի ընթացքում պետպարտատոմսերում 178,1 մլրդ դրամ են ներդրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024