ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

13.12.2012 18:52

Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քննչական մարմինները Մոսկվայում քրեական գործ են հարուցել հանցավոր խմբի հինգ մասնակիցների դեմ, ովքեր կեղծել են Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի թղթադրամներ, ինչպես նաև եվրո, հինգշաբթի հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությունը:

«Օպերատիվ հետախուզական միջոցառումների ձեռնարկման ընթացքում հայտնաբերվել է կայուն հանցախումբ, որը պարբերաբար զբաղվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի (մեկ և հինգ հազար ռուբլի արժեքի), Եվրամիության բանկի (100 եվրո արժեքի) դրամական կեղծ միջոցների, ինչպես նաև ԱՊՀ երկրների` Հայաստանի և Ուկրաինայի կեղծ դրամական միջոցների  պատրաստմամբ և իրացմամբ»,- ասվում է հաղորդագրությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրավապահները պարզել են կեղծ փողեր իրացնողների, միջնորդների անձերը, ովքեր պահում և տեղափոխում էին դրանք, ինչպես նաև հենց պատրաստողին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործ է հարուցվել Մոսկվայում հայկական արժույթը կեղծող խմբի դեմ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024