ՀԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Համահայկական բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները կհամատեղվեն

23.06.2011 17:06

Համահայկական բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները կհամատեղվեն

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Համահայկական բանկի մասին» օրենքում նախատեսված լրացումներն ու փոփոխությունները, որոնց համաձայն՝ առաջարկվում է կարգավորել բանկի վարչության կազմում պաշտոնների հետ կապված հարցերը, ինչպես նաև նախատեսել պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորությունը՝ լրացուցիչ ներդրումային ռեսուրսների ներգրավման նպատակով:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, հիմնական փոփոխությունները վերաբերում են այն նրան, որ Վարչության խորհուրդը կներկայացնի մի անձ, ով կհամատեղի բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները:

«Բացի այդ, բանկը պարտատոմսերի և ավանդային սերտիֆիկատների տեղաբաշխման հնարավորություն է ստանում, միաժամանակ ռեզիդենտներից ներգրաված միջոցները պետք է գերազանցեն 100 մլն դրամը, որոնք հետագայում ներդրումների ներգրավման հնարավորություն կդառնան», - ասաց Երիցյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Համահայկական բանկի գործադիր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնները կհամատեղվեն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024