ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

Պուտինը հանձնարարել է մեկ ամսում վճարային համակարգի ստեղծման որոշում ընդունել

03.04.2014 14:36

Պուտինը հանձնարարել է մեկ ամսում վճարային համակարգի ստեղծման որոշում ընդունել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն ու ԿԲ–ին հանձնարարել է մեկ ամսում համապատասխան որոշում կայացնել`  «ՈՒՎՔ» ԲԲԸ–ի բազայի վրա ազգային վճարային համակարգ ստեղծելու մասին, հինգշաբթի հայտնում է «Կոմերսանտ» թերթը` ներկայացնելով նախագահի հանձնարարականը։

Թերթը գրում է, որ կառավարությունն արդեն ապրիլի 1-ին մի շարք գերատեսչությունների, ինչպես նաև կառավարության առաջին փոխվարչապետ իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին հանձնարարել է կատարել նախագահի հանձնարարականն ու արդյունքները ներկայացնել մինչև ապրիլի 15-ը։
-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Պուտինը հանձնարարել է մեկ ամսում վճարային համակարգի ստեղծման որոշում ընդունել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024