ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին տնտեսական հանցագործությունների թիվն ավելացել է 21,5%

11.01.2011 19:05

Հայաստանում 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին տնտեսական հանցագործությունների թիվն ավելացել է 21,5%

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 989 հանցագործություն, ինչը 21.5 տոկոսով ավել է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության տվյալների վրա հիմնված ՀՀ ազգային վիճակագրաման ծառայության հաշվետվության մեջ:

Ինչպես նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներում, 2010 թ.-ի հաշվետու ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ գրանցված հանցագործությունների թվից 293 դեպքը կազմել են կեղծ դրամների և արժեթղթերի պատարստումը, պահումը կամ իրացումը, ինչը 12.3 տոկոսով պակաս է 2009 թ.-ի ցուցանիշից:

Միաժամանակ 2010 թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է տնտեսական գործունեույթան դեմ ուղղված 696 այլ հանցագործություն, ինչը 45 տոկոսով ավել է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում 2010 թ.-ի հունվար-նոյեմբերին տնտեսական հանցագործությունների թիվն ավելացել է 21,5%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024