ՀԱՆՔԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում

19.04.2012 12:44

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կշարունակի ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի պաշտոնական բացման ժամանակ ասաց  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:

Ըստ նրա, բանկը համագործակցում է Հայաստանի հանքամետալուրգիական ոլորտի առաջատար ընկերությունների հետ և ապագայում պլանավորում է շարունակել ներդրումեր կատարել ՀՀ-ում տվյալ ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Միաժամանակ ՎՏԲ խմբի շրջանակներում ապահովված է ԳեոՊրոՄայնինգ խմբի կազմում ներառված բոլոր ընկերությունների համալիր սպասարկումը ողջ ԱՊՀ տարածքում` միաժամանակ ապահովելով բազմակողմանի համագործակցություն:

Արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի բացումը նախատեսված է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման շրջանակներում: Տվյալ տեխնոլոգիանների առկայությունը ապահովում է կոմբինատի արտադրողականության բարձրացումը և հանգեցնում է Ագարակ քաղաքում աշխատատեղերի թվի աճին, ինչը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարևորության նվաճում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024