ՀԱՆՔԱՎԱՅՐ թեմյով բոլոր նորությունները

Չինաստանը ձեռք է բերել աշխարհի ոսկու ամենախոշոր հանքավայրը

24.09.2012 12:04

Չինաստանը ձեռք է բերել աշխարհի ոսկու ամենախոշոր հանքավայրը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վենեսուելան և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել աշխարհում ոսկու խոշորագույն հանքավայրերից մեկի` Լաս Կրիստինասի համատեղ շահագործման մասին, հայտնում է Associated Press–ը։

Ոսկու արդյունահանման համաձայնագիրը ստորագրվել է մի կողմից Վենեսուելայի կառավարության պաշտոնատար անձանց, մյուս կողմից` China International Trust and Investment Corp չինական ընկերության կողմից։

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ խոսքը ոչ միայն ոսկու, այլ նաև պղնձի արդյունահանման մասին է։ Երկրի հարավային հատվածում` Բոլիվար նահանգում, տեղակայված հանքավայրի պաշարները, գնահատականների համաձայն, կազմում են մոտ 17 մլն ունցիա ոսկի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Չինաստանը ձեռք է բերել աշխարհի ոսկու ամենախոշոր հանքավայրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024