ՀԱՇԻՎՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշիվներ` առանց քանակական սահմանափակումների հաշիվը համալրելու հնարավորությամբ

05.06.2015 15:44

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշիվներ` առանց քանակական սահմանափակումների հաշիվը համալրելու հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ և ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ տարեկան մինչև 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային և ելքային գործարքներ առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվը անժամկետ դրամական ավանդ է, որը հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել միջոցներ և ստանալ տոկոսագումարներ` չկորցնելով հաշվի միջոցով բանկային գործարքներ կատարելու հնարավորությունը (ի տարբերություն ժամկետային ավանդների, որոնք ունեն գումարի տեղաբաշխման կոնկրետ ժամկետ և հիմնականում թույլ չեն տալիս մասնակի կամ ամբողջապես օգտագործել գումարը` պահպանելով կուտակված տոկոսագումարները):

Կուտակային հաշվի առանձնահատկությունն այն է, որ կարելի է այն համալրել առանց քանակական սահմանափակումների, բավականին փոքր գումարներով, ինչը կօգնի հաճախորդներին կուտակել գումարներ հստակ նպատակներով: Գումարների մուտքագրման ու ելքագրման բոլոր գործարքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հաճախորդին կուտակային հաշվի ամենամսյա քաղվածքների տեսքով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշիվներ` առանց քանակական սահմանափակումների հաշիվը համալրելու հնարավորությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024