հաշվարկային թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է դարձել

07.07.2015 19:59

Յունիբանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ, նշվում է NASDAQ OMX Արմենիայի կայքում։

Հաղորդագրության համաձայն, այսուհետ ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:

Ինչպես նշվում է NASDAQ OMX Արմենիայի կայքում,  ՀԿԴ-ն 2013թ.-ի մայիսից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի վերոնշյալ ծառայությունները հաճախորդներին մատուցվելու են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Յունիբանկը արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է դարձել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024