Հապի թեմյով բոլոր նորությունները

2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը 4-5% կկազմի. ՀԲ կանխատեսում

12.01.2011 14:14

2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը 4-5% կկազմի. ՀԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը կարող է հասնել 4-5 տոկոսի, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi)։

«2010թ.-ին ՀՆԱ-ի աճը 2,4 տոկոս կկազմի, և մենք հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային և պարտքային համախմբման ընթացիկ ծրագրի իրականացման արդյունքում, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման և բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ 2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը կաճի և կհասնի 4-5 տոկոսի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հապին։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանը 2010թ.-ը կավարտի շուրջ 2,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով՝ պետական բյուջեով ծրագրված 1,2 տոկոսի փոխարեն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on 2011թ.-ին ՀՀ տնտեսության աճը 4-5% կկազմի. ՀԲ կանխատեսում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024