ՀԱՏԿԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

19.12.2014 18:25

Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել, ևս  75 միլիոն ԱՄՆ դոլար գումար էլ կհատկացնի  հաջորդ շաբաթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

Համաշխարհային բանկն ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատեl, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք  շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը, - ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 140 մլն եվրո կհատկացնի մինչև 2017 թվականը

04.11.2014 13:55

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 140 մլն եվրո կհատկացնի մինչև 2017 թվականը

Եվրամիությունը ծրագրում է Հայաստանին մինչև 2017 թվականը ավելի քան 140 միլիոն եվրո տրամադրել «Արևելյան գործընկերության» շրջանակում տարբեր ծրագրերի, այդ թվում` պետական հատվածին, փոքր բիզնեսին և գյուղատնտեսությանը վերաբերող ծրագրերի համար, ասվում է ԵՀ հաղորդագրությունում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 140 մլն եվրո կհատկացնի մինչև 2017 թվականը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀԲ–ն Հայաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի առողջապահության և ոռոգման ոլորտի համար

01.02.2013 15:19

ՀԲ–ն Հայաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի առողջապահության և ոռոգման ոլորտի համար

Հայաստանը մինչև ֆինանսական տարվա ավարտը (2013 թվականի հունիս) Համաշխարհային բանկից 35 մլն դոլարի վարկային միջոցներ կստանա առողջապահության ոլորտի նախագծի իրագործման, ինչպես նաև 22-30 մլն դոլար` ոռոգման համակարգերի վերականգնման համար, հայտնեց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀԲ–ն Հայաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի առողջապահության և ոռոգման ոլորտի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024