ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՀԿԵ ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին

24.12.2009 17:56

ՀԿԵ ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին հստակեցված ծրագրով կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին, հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը:

«2009 թ.-ին հաստատված ներդրումների ֆինանսական ծրագրով դրանց ծավալը ծրագրված էին 1 մլրդ 172 մլն ռուբլու մակարդակում: 2009 թ.-ի հստակեցված ծրագրով, հաշվի առնելով տարվա ընթացքում կատարված ուղղումները, մենք ներդրել ենք 1 մլրդ 254 մլն ռուբլի, այդ թվում՝ 1 մլրդ 26 մլն ռուբլի ենթակառուցվածքի և շուրջ 227 մլն ռուբլի՝ գնացքների համար»,- հայտնեց Շայդուլլինը հինգշաբթի տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա՝ ծախսերի և ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թ.-ին, հաշվի առնելով 2008 թ.-ին կիսատ կատարված ներդրումները, կազմում է 2 մլրդ 393 մլն ռուբլի: Ինչպես հայտնեց Շայդուլլինը, ենթակառուցվածքի ծախսերը 2009 թ.-ին 1 մլրդ 338 մլն դրամ են կազմել, այդ թվում շինարարության ծախսերը՝ 825 մլն ռուբլի, մեքենաների ու սարքավորումների գնման ծախսերը՝ 375 մլն ռուբլի, շենքերի ծախսերը՝ 124 մլն ռուբլի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԿԵ ներդրումները Հայաստանում 2009 թ.-ին կգերազանցեն 1,2 մլրդ ռուբլին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024