հարկատուներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերը 2017 թվականին պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ

02.02.2018 12:54

Հայաստանի բանկերը 2017 թվականին պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի 2017 թվականի 1000 խոշորագույն հարկատուների ցանկ են ներառվել երկրում գործող բոլոր առևտրային բանկերը, որոնք պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ` 2016 թ.-ի 34,4 մլրդ դրամի համեմատ: Դրա մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի 2017 թ.-ի հրապարակված հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալները:

Ըստ տվյալների, բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են ավելի քան 40,2 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմիններինը` 278,9 մլն դրամ:

Միաժամանակ, գրեթե 36 մլրդ դրամ կազմել են ուղիղ հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը կազմել են գրեթե 2,23 մլրդ դրամ (այդ թվում` ԱՀՀ, ակցիզային հարկը), ևս 2,2 մլրդ դրամ կազմում եմ այլ հարկերը, տուրքերը ու պարտադիր վճարները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերը 2017 թվականին պետբյուջե են վճարել 40,5 մլրդ դրամ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024