Հարմարավետ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

06.10.2016 15:21

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր, հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ «Հարմարավետ», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նոր պրոդուկտի շնորհիվ` Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները` առանց կուտակված տոկոսների կորստի:

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ կամ 10.000 ՌԴ ռուբլի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024