ՀԱՐՑԱՐԶՐՈՒՅՑ թեմյով բոլոր նորությունները

Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում

10.07.2013 12:41

Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: «ԱՌԿԱ» գործակալությունն իր պրոֆեսիոնալ հիմքերն է համարում հուսալիությունը, հավաստիությունը և օպերատիվությունը։ 2012թ.–ին գործակալությունը ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am–ի մշակմանը։ Դրա զարգացման հնարավորությունների և հեռանկարների մասին Review բիզնես հանդեսը զրուցել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովի հետ։

Մեդիաշուկայում գոյության տարիների ընթացքում «ԱՌԿԱ»–ն վերածվեց ունիվերսալ հոլդինգի։ Այսօրվա դրությամբ ի՞նչ հիմնական տեղեկատվական պրոդուկտներ կան ձեր զինանոցում։

– «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը ներկայանում է որպես տնտեսական գործակալություն, որն արդեն 17 տարի աշխատում է ֆինանսատնտեսական տեղեկատվության շուկայում, որտեղ լուրջ մրցակցություն կա։ Այդ պատճառով մենք միշտ ուշադիր հետևում ենք շուկային և փորձում ենք սպառողներին անհրաժեշտ մեդիաարտադրանք առաջարկել։ «ԱՌԿԱ»–ն իր զարգացումը տեսավ մեդիահոլդինգի ձևավորման մեջ, ինչին նպաստեց մի շարք բացառիկ նախագծերի մշակումը և ներմուծումը։ Դրանց թվում են` ARKA Telecom հեռուստահաղորդակցական պորտալը, Armbanks.am ֆինանսատնտեսական պորտալը, MediaGid.am լրատվական ագրեգատորը, AdNet.am հայկական ինտերնետային ռեսուրսների համար նախատեսված միասնական գովազդային ցանցը։ Այս տարի «ԱՌԿԱ»–ն ձեռնամուխ եղավ նոր նախագծի` Finstore.am գործնական տեղեկատվության ինտերնետ խանութի մշակմանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Հարցազրույց, Նորություններ | Comments Off on Finstore.am–ը նոր խոսք է Հայաստանի մեդիաարդյունաբերության շուկայում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024