ՀԱՑԱՀԱՏԻԿ թեմյով բոլոր նորությունները

Հացահատիկի համաշխարհային սպառումն ու իրավիճակը Հայաստանում

16.09.2010 12:05

Հացահատիկի համաշխարհային սպառումն ու իրավիճակը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացահատիկային կուլտուրաների համաշխարհային սպառումը մշտապես աճում է: Տասը տարվա ընթացքում հացահատիկի սպառումը միջինում աճում է տարեկան 40 միլիոն տոննայով երկրագնդի բնակչության աճի և համապատասխանաբար սպառման ավելացման, ինչպես նաև կենսավառելիք ստանալու նպատակով հացահատիկը որպես կեր և հումք օգտագործելու հաշվին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում հացաբույսերի արտադրության և սպառման միջև տարբերության կրճատման միտում է նկատվում: Դա պարզորոշ դրսևորվեց 2008 թ.-ին հացաբույսերի արտադրության կտրուկ ավելացման և համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով սպառման նվազման պատճառով: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն,  2008 թ.-ին ցորենի համաշխարհային արտադրությունը կազմել է 683,1 միլիոն տոննա: 2009 թ.-ին արտադրությունը կրճատվել է 0,45 տոկոսով և կազմել 680,0 միլիոն տոննա: Չնայած այս ամենին, հացահատիկի համաշխարհային արտադրությունը նախորդ տարի 28 միլիոն տոննայով գերազանցել է համաշխարհային սպառմանը:

Ցորենի շուկայում համաշխարհային գների սահմանման համար կարևոր գործոն է համարվում արտադրության և սպառման միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը: 2010 թ.-ին ցորենի արտադրության կանխատեսվող չափը 672 միլիոն տոննա է, ինչը 1,18 տոկոսով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընթացիկ տարվա սպառումը, ինչպես կանխատեսվում է, կավելանա 2,45 տոկոսով և կկազմի 668,0 միլիոն տոննա, սակայն նախորդ տարիների մեծ պաշարները կփոխհատուցեն արտադրության նվազած կանխատեսումը և կթուլացնեն հացահատիկի գների վրա իրականացվող ճնշումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Անոնսներ, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Հացահատիկի համաշխարհային սպառումն ու իրավիճակը Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Հացի խնդիր» Հայաստանում

02.09.2010 20:09

«Հացի խնդիր» Հայաստանում

Ամառը նշանավորվեց ցորենի համաշխարհային գների լուրջ բարձրացումով։ Պատճառները մի քանիսն էին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on «Հացի խնդիր» Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ