հացի «սոցիալական արտադրամաս թեմյով բոլոր նորությունները

Գյումրիում հացի «սոցիալական» արտադրամաս է ստեղծվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համատեղ ջանքերով (ՎԻԴԵՈ)

22.12.2017 19:34

Գյումրիում հացի «սոցիալական» արտադրամաս է ստեղծվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համատեղ ջանքերով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Այսուհետ Գյումրիում կունենանք հայ-ֆրանսիական «անկյուն»։ Սա այս տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ավարտին հասցված արդեն երրորդ ծրագիրն է։ Արտադրամասում արտադրվող հացի մեծ մասը բարեգործության տեսքով ուղղվելու է դեպի ծերանոցներ, բարեգործական ճաշարաններ և մանկատներ, մյուս մասը վաճառվելու է՝ ապահովելով ծրագրի կայունությունն ու շարունակականությունը։ Այստեղ երիտասարդները բացի աշխատելուց կկարողանան սովորել և կատարելագործել իրենց հմտությունները հացի արտադրության ոլորտում՝ ամեն տարի վերապատրաստվելով ֆրանսիացի հացթուխների օգնությամբ։ Կարող ենք փաստել, որ այս բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրեցինք»,- իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ծրագրի շրջանակում մենք փորձում ենք օգնել այն երեխաներին, որոնք դուրս են եկել փակ հաստատություններից՝ մանկատներից, խնամքի կենտրոններից և չունեն ոչ մի տեղ աշխատանք կամ ուսում ստանալու հնարավորություն: Արդեն նմանատիպ փորձ ունենք. Պռոշյան համայնքում շուրջ մեկ տարի գործում է հացի արտադրամաս, որտեղ աշխատում և մասնագիտություն են ստանում «Զատիկ» խնամքի կենտրոնի սաները։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տրամադրած դրամաշնորհով արտադրամասի համար գնել ենք սարքավորումներ՝ վառարան, խմոր հունցելու սարք, սեղաններ․ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արտադրամասում սովորելու և միաժամանակ որակյալ ֆրանսիական հաց թխելու համար»,- ասել է «Միասին» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Հովհաննիսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գյումրիում հացի «սոցիալական» արտադրամաս է ստեղծվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ համատեղ ջանքերով (ՎԻԴԵՈ)

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024