ՀԱՑ թեմյով բոլոր նորությունները

«Հացի խնդիր» Հայաստանում

02.09.2010 20:09

«Հացի խնդիր» Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամառը նշանավորվեց ցորենի համաշխարհային գների լուրջ բարձրացումով։ Պատճառները մի քանիսն էին։ Նախևառաջ, Ռուսաստանը՝ հացահատիկի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը, անոմալ շոգ վերապրեց, և հետևանքը եղան երաշտն ու հացահատիկի անբերքայնությունը։ Դա հանգեցրեց Ռուսաստանում հացահատիկի ներքին գների 100-տոկոսանոց աճի։ Վերջին երկու ամիսների ընթացքում ալյուրը թանկացավ 200 տոկոսով։ Ռուս արտադրողները չեն շտապում իրացնել հավաքած բերքը՝ հույս ունենալով ավելի մեծ գնաճի։

Հայաստանը հիմնականում հացահատիկ է գնում Ռուսաստանից, այդ պատճառով էլ մինչև տարեվերջ պետք է սպասել հացի գների բարձրացման՝ առնվազն 30 տոկոսով։ Հանրապետության իշխանությունները, հավանաբար, կփորձեն սահմանափակել առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները, բայց ներկրողներն այդ դեպքում ստիպված կլինեն բարձրացնել այլ պարենային ապրանքների բացթողնման գները՝ վնասների փոխհատուցման նպատակով։

Քանի որ պարենային շուկան Հայաստանում շատ խտացված է, ապա չի բացառվում «ջենտլմենյան համաձայնագիր» իշխանությունների և հացահատիկ ներկրողների, հացաբուլկեղենի արտադրողների և վաճառողների միջև։ Բայց նույնիսկ այդ դեպքում պարենամթերքի գները կաճեն 20 տոկոսով արտադրողների և վաճառողների ցածր շահութաբերության ֆոնի ներքո։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on «Հացի խնդիր» Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ