ՀԱՓԻ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

11.01.2013 18:34

Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ի և ԱՄՀ–ի համատեղ մշակած Պարտքային իրավիճակի կայունության վերլուծության (DSA) վերջին տվյալներով` Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկի երկիր, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։

Ըստ նրա,  համապատասխան բոլոր ինդիկատորները (ՀՆԱ–ի նկատմամբ պետպարտքի հարաբերակցությունը, արտաքին պարտքի սպասարկումն արտահանման նկատմամբ, պարտքի սպասարկումը բյուջեի եկամուտների նկատմամբ) բազային սցենարով նախատեսված շեմերից ցածր են։

Հափին նշեց, որ Հայաստանի պետպարտքի պրոֆիլը ռիսկային չէ, և ըստ կանխատեսումների` կմնա կայուն, ինչը զգալի կերպով պայմանավորված է այն կոշտ միջոցներով, որոնք ձեռնարկում է կառավարությունը վերջերս գրանցված ճգնաժամից հետո, դրանք են`   արտաքին պարտքի մոնիտորինգը և բյուջեի դեֆիցիտի կրճատումը պետական ծախսերի կոնսոլիդացման ճանապարհով։ Գործնականում կառավարությունը փոխառությունների նկատմամբ մորատորիում է հայտարարել` տեխնիկական օգնության ցուցաբերման համար և կոմերցիոն (ոչ արտոնյալ) պայմաններով փոխառությունների նկատմամբ և ավելի կարգավորված հարկաբյուջետային քաղաքականություն է վարում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի ցածր ռիսկ ունեցող երկիր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀԲ-ն հաստատել է Հայաստանում 2011թ.-ին ՀՆԱ-ի 4-5%-անոց աճի մասին կանխատեսումը

23.03.2011 15:26

ՀԲ-ն հաստատել է Հայաստանում 2011թ.-ին ՀՆԱ-ի 4-5%-անոց աճի մասին կանխատեսումը

Համաշխարհային բանկը չի փոխել 2011թ.-ի արդյունքում Հայաստանում ՀՆԱ-ի 4-5-տոկոսանոց աճի մասին իր կանխատեսումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀԲ-ն հաստատել է Հայաստանում 2011թ.-ին ՀՆԱ-ի 4-5%-անոց աճի մասին կանխատեսումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024