ՀԱՓՇՏԱԿՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Խարդախության փորձ HSBC Բանկում. փորձել են հափշտակել 1 մլն եվրո. ՔԿ

20.11.2018 17:11

Խարդախության փորձ HSBC Բանկում. փորձել են հափշտակել 1 մլն եվրո. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն  եվրո, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝  1 մլն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Խարդախության փորձ HSBC Բանկում. փորձել են հափշտակել 1 մլն եվրո. ՔԿ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ երկու քաղաքացի ներգրավվել են որպես մեղադրյալներ բանկերից մեկից մոտ կես միլիոն դոլար հափշտակելու գործով

14.04.2015 17:57

ՀՀ երկու քաղաքացի ներգրավվել են որպես մեղադրյալներ բանկերից մեկից մոտ կես միլիոն դոլար հափշտակելու գործով

ՀՀ քննչական կոմիտեիում քննվող քրեական գործով պարզվել են բանկից 450.000 ԱՄՆ դոլարի հափշտակության հանգամանքները, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ երկու քաղաքացի ներգրավվել են որպես մեղադրյալներ բանկերից մեկից մոտ կես միլիոն դոլար հափշտակելու գործով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024