հեռախոսային խորհրդատվություն թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ

21.06.2018 16:41

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը շահագործման է հանձնել տեխնոլոգիապես արդիականացված POS-տերմինալների և հատուկ օժանդակ սարքավորումների նոր սերունդ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին կատարել անհպում եղանակով և առանց PIN-կոդի մուտքագրման քարտային վճարումներ, ինչն առավելագույնս պարզեցնում է վճարման գործընթացը, հայտնում բանկի մամուլի ծառայությունը։

«Ակնթարթորեն իրականացնել անկանխիկ վճարում ընդամենը POS-տերմինալին քարտի մեկ հպումով կարելի է ցանկացած առևտրի կետում, որտեղ տեղադրված է ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-տերմինալ հետևյալ ցանկից https://www.vtb.am/branches/pos/: Անհպում քարտերով գործարքները չեն պահանջում PIN-կոդի մուտքագրում մինչև 10.000 ՀՀ դրամի գործարքների դեպքում, ինչն էլ ավելի է պարզեցնում  վճարման գործընթացը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն այդպիսով ստեղծել է անհրաժեշտ բոլոր նախադրյալները երկրում անկանխիկ վճարումների զարգացման համար՝ պարզեցնելով ինչպես քարտապանների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի կյանքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է արդիականացված POS-տերմինալներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024