27.12.2014 15:48
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը, հաշվի առնելով հաճախորդների շրջանում մեծ պահանջարկը, ներդրել է «Հեռախոս բանկ» ծառայություն իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ֆիզիկական անձանց ծառայությունը մատուցվում է մի քանի տարի:
«Հեռախոս-բանկ» ծառայությունը բանկային հաշիվների հեռակառավարման ժամանակակից համակարգ է, որի միջոցով հաճախորդը կարող է բանկի աշխատանքային ժամերին ցանկացած վայրից զանգահարել Բանկի տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով և, անցնելով համապատասխան նույնականացում, ստանալ ցանկացած տեղեկատվություն իր հաշիվների և գործող պայմանների վերաբերյալ, իրականացնել անկանխիկ գործարքներ:
«Հեռախոս-բանկ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ և ստանալ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ գաղտնաբառ։
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկն ընդլայնում է «Հեռախոս–բանկ» ծառայության շրջանակը
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ