հեռավար թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է հաճախորդների սպասարկման EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին

10.08.2017 12:41

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է հաճախորդների սպասարկման EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն, ունենալով Հայաստանում մասնաճյուղային ամենալայն ցանց՝ 67 մասնաճյուղ, առաջիններից է միացել EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին, դրանով զգալիորեն հեշտացնելով հաճախորդների սպասարկման գործընթացն ու արագությունը:

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն` այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպասարկվելու համար հաճախորդները կարող են նախապես EarlyOne բջջային հավելվածի միջոցով զբաղեցնել հերթ և սպասարկվել իրենց կողմից ընտրած մասնաճյուղում, ընտրված ժամին` առանց հերթում սպասելու:

Նոր ծառայությունը ոչ միայն զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը, այլև ավելի հարմարավետ կդարձնի Բանկի մասնաճյուղեր այցելությունները: EarlyOne ծառայությանը միանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը AppStore/PlayMarket-ից, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկ կոճակը, այնուհետև ընտրել նախընտրելի մասնաճյուղը, ամսաթիվը և ժամը և զբաղեցնել հերթ` հավելվածի միջոցով ավտոմատ ստանալով կտրոնի համար: Մոտենալով մասնաճյուղ` հաճախորդը պետք է ընտրի հերթերի կառավարման համակարգի էկրանին «Բջջային կտրոնի հաստատում» կոճակը, մուտքագրի հավելվածով նախապես իր համար ձևավորված կտրոնի համարը և ընտրված ժամին համակարգը կկանչի հաճախորդին սպասարկման:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է հաճախորդների սպասարկման EarlyOne հերթերի հեռավար կառավարման համակարգին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024