ՀԵՏԸՆԹԱՑ թեմյով բոլոր նորությունները

Վերջին 20 տարին ՀՀ-ի համար հետընթացի ժամանակ էր. McKinsey&Company ընկերության փորձագետ

16.11.2009 14:03

Վերջին 20 տարին ՀՀ-ի համար հետընթացի ժամանակ էր. McKinsey&Company ընկերության փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին 20 տարին Հայաստանի համար հետընթացի ժամանակ էր, տնտեսական մի իրավիճակը փոխարինվում էր մյուսով, վերաբաշխվում էր սեփականությունը, ձևավորվում էին նոր քաղաքական և տնտեսական վերնախավեր, շաբաթ օրը լրագրողներին ասել է McKinsey&Company ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով տնօրեն-գործընկեր, Ազգային մրցունակության հիմնադրամի թղթակից-անդամ Ավետիք Չալաբյանը:

«Հասարակական և տնտեսական զարգացման տեսակետից անցած տարիների ընթացքում Հայաստանը հետընթաց ապրեց, ինչն անդրադարձավ նաև սոցիալական և կրթական համակարգերի վրա», - ասել է Չալաբյանը:

Նրա խոսքերով, այս իրավիճակը շարունակվում էր մինչև 2008թ.-ի սկիզբը, ինչից հետո հասարակությունը պահանջեց նոր լուծումներ և վերադարձ դեպի զարգացում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Վերջին 20 տարին ՀՀ-ի համար հետընթացի ժամանակ էր. McKinsey&Company ընկերության փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024