ՀԵՏԿԱՆՉ թեմյով բոլոր նորությունները

Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

18.12.2013 13:49

Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը 2013 թ.–ին հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, կազմում են բանկային հատվածի ընդհանուր ակտիվների 1 տոկոսից պակաս, Ռուսական բանկերի ասոցիացիայի համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Նաբիուլինայի գալուց հետո ԿԲ–ն երկրորդ եռամսյակում ավելացրել է արտոնագրերի հետկանչման տեմպերը` հարվածելով շուկայում հայտնի բանկերին։ Մասնավորապես, արտոնագրերից զրկվել են «Պուշկինո» բանկը, Մաստեր–բանկը և Ինվեստբանկը, ինչպես նաև մի շարք խոշոր տարածաշրջանային բանկեր։

«Բանկային համակարգի կայունության վերաբերյալ մտավախություններն անհիմն են։ Դուք գիտեք, որ վերջերս շրջանառվում են, այսպես–կոչված, «սև ցուցակներ», առանձին բանկերում իբր գոյություն ունեցող խնդիրների մասին տեղեկություն է տարածվում։ Մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ հայտարարել, որ դա սուտ է», – ասել է Նաբիուլինան։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բանկերի ակտիվները, որոնց արտոնագրերը հետ են կանչվել ՌԴ ԿԲ–ի կողմից, 1 տոկոսից պակաս են

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024