ՀԷԿ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ վարչապետը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում 5 միլիոն դրամ է ներդրել

10.04.2010 19:22

ՀՀ վարչապետը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում 5 միլիոն դրամ է ներդրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ»-ի 5 միլիոն դրամի (շուրջ 12,5 հազար դոլար) բաժնետոմսեր: Այս մասին վարչապետը լրագրողներին տեղեկացրեց Ստեփանակերտում:

Նա հույս հայտնեց, որ ընկերությունը կկատարի դիվիդենտների վճարման պարտավորությունները և դա խթան կդառնա նոր բաժնետոմսերի ներհոսքի համար:

2009 թ.-ի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն իրականացրել է Հայաստանում առաջին բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության 862 074 բաժնետոմսերը ձեռք են բերվել 1 111 տեղական և օտարերկրյա ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցները ընկերությունն ուղղում է երեք ՀԷԿ-երի կառուցմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ վարչապետը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում 5 միլիոն դրամ է ներդրել

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024