ՀԻՄԱ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հիմա» վարկը ներկայացնում է նոր պայմաններով

03.10.2012 18:11

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հիմա» վարկը ներկայացնում է նոր պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեռևս ապրիլ ամսվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից անհատ ձեռներեցների համար գործարկված «Հիմա» վարկը վերագործարկվում է նոր, շահավետ պայմաններով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, առանց գրավի վարկի գումարը ավելացվել է մինչև 3 մլն ՀՀ դրամ, ժամկետը երկարաձգվել է մինչև 24 ամիս և իջեցվել է վարկի տրամադրման միջնորդավճարը:

Վարկային որոշումների ընդունման ավտոմատացված համակարգը թույլ է տալիս Վարկ «Հիմա» պրոդուկտից օգտվողներին առավելագույնս կարճ ժամկետում` 8 ժամվա ընթացքում ստանալ պատասխան մինչև 15 մլն ՀՀ դրամ վարկ ստանալու վերաբերյալ որոշման մասին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը «Հիմա» վարկը ներկայացնում է նոր պայմաններով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024