ՀԻՄՆԱԽՆԴԻՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում կապիտալի շուկայի հիմնախնդիրներն են քննարկել երիտասարդ տնտեսագետները Երևանում ուսանողական համաժողովի ժամանակ

28.04.2015 14:48

Հայաստանում կապիտալի շուկայի հիմնախնդիրներն են քննարկել երիտասարդ տնտեսագետները Երևանում ուսանողական համաժողովի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արժեթղթերի շուկայի խնդիրներն են երեքշաբթի քննարկել երիտասարդ տնտեսագետները «Հայաստանի կապիտալի շուկան` խնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով ուսանողական համաժողովում, որն անցկացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի օժանդակությամբ։

«Նախորդ տարվա դեկտեմբերին համալսարանի և NASDAQ OMX Արմենիայի միջև ստորագրվել է գործակցության հուշագիր։ Բնական է, որ Հայաստանի միակ համալսարանը, որը պրոֆեսիոնալներ է պատրաստում այդ ոլորտում, պետք է սերտ գործակցի հայկական ֆոնդային բորսայի հետ։ Մեր գործակցության հիմնական նպատակը պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումն է»,– համաժողովի բացմանն ասաց համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։

Նա ավելացրեց, որ ուսանողական համաժողովն անցկացվում է հենց այս համագործակցության շրջանակում։ «Բուհի ուսանողները կներկայացնեն իրենց գիտական աշխատանքները կապիտալի շուկայի թեմայով, որոնք կօգնեն ավելի խորն ուսումնասիրել ոլորտի առանձնահատկությունները»,– ասաց Աթոյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում կապիտալի շուկայի հիմնախնդիրներն են քննարկել երիտասարդ տնտեսագետները Երևանում ուսանողական համաժողովի ժամանակ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024