հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է 2015թ.-ի հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին

15.06.2016 15:47

HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է 2015թ.-ի հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին, որոնք նշանակալի արդյունքներ են գրանցել 2015 թ.–ի ընթացքում, ասաց HSBC Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Նրա խոսքով, HSBC Բանկ Հայաստանը յոթերորդ տարին անընդմեջ ներկայացնում և մրցանակներ է հանձնում HSBC Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման ոլորտում  լավագույն արդյունքներ գրանցած հաճախորդներին: Յոթ տարիների ընթացքում այս մրցանակաբաշխությունը Հայաստանի առևտրի ֆինանսավորման ոլորտում ուղենիշ է դարձել՝ մատնանշելով իրենց ոլորտում շուկայի առաջատար կազմակերպություններին:

2015 թ.-ին Առևտրի Ֆինանսավորման ոլորտի HSBC Բանկ Հայաստանի լավագույն հաճախորդներն են «Ռեդինետ» ՓԲԸ-ն` էներգախնայողության ոլորտում նորարարական որոշումների ներդրման համար (Նորարարական Առևտրի Մրցանակ), «ԱԷՍ Թրեյդ» ՍՊԸ-ն` միջազգային առևտրի ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու և գործունեությունը դեպի Վրաստան ընդլայնելու համար (Միջազգային Առևտրի Մրցանակ), «ՀԳԿ» ՓԲԸ–ն (ընտանեկան բիզնեսը գյուղատնտեսության ոլորտում)` առաջարկված գործիքների ակտիվ օգտագործման համար (Լավագույն նորեկ հաճախորդ), «Արպանիվ» ՍՊԸ-ն` արտաքին առևտրային կապերի ակտիվ ընդլայնման համար (Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ): Գրան պրիին արժանացել է «ԱՍԿԵ Գրուպ» ԲԲԸ-ն (արտադրություն, որի արդյունքում ներմուծվող ապրանքը փոխարինվում է տեղականով և մրցունակ գնով)` բանկի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների օգտագործված ծավալի համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը պարգևատրել է 2015թ.-ի հինգ լավագույն առևտրի ֆինանսավորման հաճախորդներին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024