ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայ ժողովուրդը հիշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին

24.04.2014 12:52

Հայ ժողովուրդը հիշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին հիշում է Օսմանյան կայսրության օրոք իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Ամեն տարի այդ օրը հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի Հավերժական կրակի մոտ:

Ավանդաբար հուշահամալիր են այցելում ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հոգևորականներ, հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր՝ քաղաքական գործիչներ, մշակույթի գործիչներ ու մտավորականներ տարբեր երկրներից:

Զանգվածային հավաքներ, հատկապես Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի մոտ, կանցկացվեն բոլոր այն երկրներում, որտեղ հայեր են բնակվում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայ ժողովուրդը հիշում է 1915 թվականի Ցեղասպանության զոհերին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024