ՀԻՓՈԹԵԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին ավելացել է 20 տոկոսով` մինչև 172,4 մլրդ դրամ

17.03.2015 18:20

Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին ավելացել է 20 տոկոսով` մինչև 172,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել է 20 տոկոսով և կազմել 172,4 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Նրա խոսքերով` ծավալների աճի միտում է նկատվում առնվազն վերջին երկու տարվա ընթացքում, օրինակ 2013 թ.–ին, 2012 թ.–ի համեմատ, հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 12,4 տոկոս, ծավալը` 143,2 մլրդ դրամ։

Նա նաև նշեց, որ հիփոթեքային վարկավորման ծավալը 2015 թ.–ի հունվարին մեկ ամսում նվազել է 0,8 տոկոսով` հասնելով 171 մլրդ դրամի, ինչը պայմանավորված է հունվարին գրանցվող վարկավորման, հատկապես հիփոթեքային վարկավորման բնական պասիվությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը 2014 թ.–ին ավելացել է 20 տոկոսով` մինչև 172,4 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

23.02.2015 17:15

Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024