հիփոթեքային վարկեր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

03.09.2018 13:20

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի գնման նոր ծրագիր, որն ունի մի շարք առավելություններ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Առավելությունների շարքում են` հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը, փոխել վարկի արժույթը, ավելացնել վարկի ժամկետը, ինչի հետևանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը և կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը», – հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռնվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով և պարզեցված գործընթացով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր առանց հաճախորդի եկամուտների վերլուծության

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024