ՀՀ կենտրոնական բանկ թեմյով բոլոր նորությունները

Թողարկվել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

24.06.2016 18:54

Թողարկվել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.-ն), որի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր», հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը:

«301 թ.-ին Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ.-ին իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Թողարկվել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024