ՀՅԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Դեկտեմբերի վերջին փողի զանգվածը Հայաստանում շուրջ 911.4 մլրդ դրամ է կազմել

01.02.2011 16:28

Դեկտեմբերի վերջին փողի զանգվածը Հայաստանում շուրջ 911.4 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում դեկտեմբերի վերջին, նոյեմբերի համեմատ, ավելացել է 72,1 մլրդ դրամով կամ 8,6 տոկոսով և կազմել շուրջ  911,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս դեկտեմբերի վերջին շուրջ 304,3 մլրդ դրամ է կազմել նոյեմբերի վերջի 279.7 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 128,4 մլրդ դրամ են կազմել` նոյեմբերի վերջի 128,4 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը (դրամով) հաշվետու ժամանակահատվածում 88,9 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 81,2 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը շուրջ  389,7 մլրդ դրամ է կազմել` նոյեմբերի վերջի 358,7 մլրդ դրամի համեմատ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Դեկտեմբերի վերջին փողի զանգվածը Հայաստանում շուրջ 911.4 մլրդ դրամ է կազմել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024