ՀՅՈՒՐԱՏՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում

13.06.2014 18:32

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է ժամանակակից հյուրատան կառուցումը Երևանի կենտրոնում: Այն ներառելու է բնակարաններ, գրասենյակային, առևտրային տարածքներ, ռեստորանային համալիր, ֆիտնես-կենտրոն:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման գումարը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ: Կառուցապատումն իրականացնում է «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը, և նախատեսվում է այն ավարտին հասցնել 2016թ.:

Հյուրատների (ապարտ-հյուրանոց) գաղափարը բավականին լայն տարածում ունի աշխարհի խոշոր քաղաքներում: Նմանատիպ հյուրանոցային ծառայությունները Հայաստանում սկսել են զարգանալ համեմատաբար վերջերս:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024