ՀՈԳԱՏԱՐ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

02.08.2013 16:02

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ընդլայնել է «Հոգատար» ArCa Classic քարտի առավելությունները, և այսուհետ քարտապանները ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղատների ցանցում կստանան 5-8% զեղչ նախկին 5%-ի փոխարեն, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զգալիորեն ավելացել է «ՀՈԳԱՏԱՐ» ArCa Classic  քարտի քարտապաններին զեղչեր տրամադրող խանութների ու սպասարկման կետերի ցանցը, և քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս կստանան մինչև 50% զեղչ արդեն շուրջ 500 խանութներում ու սպասարկման կետերում:

Քարտը կենսաթոշակառուներին տրամադրվում է լիովին անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի: Քարտը հնարավորություն է տալիս  առանց քաշքշուկների և հերթերի ստանալ կենսաթոշակն` առանց Բանկի բանկոմատներից կանխիկացման վճարի: Նշեմ նաև, որ քարտային հաշվի դրական մնացորդի վրա հաշվարկվում է Բանկի կողմից տրամադրվող քարտերի համար առավելագույն 5% տարեկան տոկոսադրույքով եկամուտ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Հոգատար» ArCa Classic քարտի քարտապաններին կտրամադրվեն նոր առավելություններ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024