09.04.2015 13:05
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն խորհուրդ է տալիս Հայաստանի Կենտրոնական բանկին մինչև ամառ դոլարներ գնել արժութային շուկայում հնարավոր լուրջ տատանումների կանխարգելման և անհրաժեշտ բուֆերային պահուստների ապահովման համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։
Ըստ նրա, արժութային շուկայում միտումները կարող են փոփոխվել ապրիլից հունիս ժամանակահատվածում զբոսաշրջությունից, գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից, գազի սպառման կրճատման հաշվին։ Սակայն, ինչպես նշեց առաքելության ղեկավարը, հոկտեմբերից հետո իրավիճակը կարող է այլ լինել։ «Մենք կտրուկ արժեզրկում չենք ծրագրում, բայց շուկայի պահանջարկն ու առաջարկը կփոփոխվեն»,– ասաց նա։ Հորթոնը նաև նշեց, որ արժույթի իրական փոխարժեքի վրա ազդում է, այդ թվում, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը, որը կազմում է ՀՆԱ–ի շուրջ 10 տոկոսը և բավականին բարձր է համարվում` թույլ տալով հայտարարել 3-5 տարիների ընթացքում հայկական դրամի հնարավոր թուլացման մասին, որը կարող է դառնալ ստեղծված բարդ իրավիճակի շտկում։
«Մենք կատարել ենք դրամավարկային քաղաքականության հետազոտություններ և կարծում ենք, որ այժմ ամենաբարենպաստ ժամանակն է տոկոսադրույքների նվազման և շուկայում դոլարներ գնելու համար»,– ասաց առաքելության ղեկավարը։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՄՀ–ն Հայաստանի ԿԲ–ին խորհուրդ է տալիս համալրել արժութային շուկայի կայունացման արժութային պահուստները
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ