հուշանվերներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց

30.05.2018 17:13

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և մայիսյան հերոսամարտերի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերի համար կազմակերպեց տոնական միջոցառում: Ջերմ և հաճելի մթնոլորտում բանկն իր մինորիտար բաժնետերերին հանձնեց հատուկ հուշանվերներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Միջոցառումը տեղի ունեցավ բանկի «Prive»  մասնաճյուղում, որտեղ բանկի ներկայացուցիչները բաժնետերերին մանրամասն ներկայացրեցին պորտֆելային սպասարկման հնարավորությունը, որը ենթադրում է ներդրումներ բանկի ավանդներում, բաժնետոմսերում և պարտատոմսերում: Նման մոտեցման շնորհիվ, 2018թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով  «Privé»  մասնաճյուղի հաճախորդների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 անգամ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ինչպես նշվում է, Յունիբանկի զարգացման ռազմավարությունն ուղղված է Հայաստանում ներդրումային մշակույթի ձևավորմանը: Յունիբանկի բաժնետոմսերում ներդրումներ կատարելով, հասարակությունը ներգրավվում է բանկի կառավարման գործում և այդ կերպ նպաստում գործընթացն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելուն ինչպես հաճախորդների, այնպես էլ  ներդրողների համար:  Հայաստանում առաջին IPO- ի, NASDAQ OMX Armenia -ում ցուցակման և բաժնետոմսերի հետագա թողարկումների արդյունքում բանկն ունի173 մինորիտար բաժնետեր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Յունիբանկն իր բաժնետերերին հուշանվերներ հանձնեց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024