ՀՐԱԴԱԴԱՐ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ բորսաների ցուցիչներն աճել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի լուրերի ֆոնին

22.11.2012 14:04

ԱՄՆ բորսաների ցուցիչներն աճել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի չնչին աճ են գրանցել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի մասին լուրերի և ԱՄՆ-ի ոչ միանշանակ վիճակագրական տվյալների հրապարակման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչը բարձրացել է 0,38 տոկոսով և կազմել 12836,89 կետ: NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչն ավելացրել է 0,34 տոկոս և հասել 2926,55 կետի: S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,23 տոկոսով՝ մինչև 1391,03 կետ:

Չորեքշաբթի Եգիպտոսի ղեկավար Մուհամեդ Ամիրն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությամբ Կահիրեում հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին: «Հրադադարի վերաբերյալ հայտարարությունը որևէ կերպ չի լուծում խնդիրը, սակայն դա խոսում է այն մասին, որ բանակցությունները շարունակվում են»,- Bloomberg գործակալությունը մեջբերում է RidgeWorth Capital Management ընկերության ավագ ներդրումային ռազմավար Ալան Գեյլի (Alan Gayle) խոսքը: «ԱՄՆ-ում տնտեսական տվյալները խառն էին, բայց ընդհանուր առմամբ, դրական»,- ավելացրել է նա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ բորսաների ցուցիչներն աճել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի լուրերի ֆոնին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024