02.10.2017 12:50
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին։
Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ստանում կամ ուղարկում են դրամական փոխանցումներ Մոսկվա և հակառակ ուղղությամբ մինչև 2017 թ.–ի հոկտեմբերի 13–ը կստանան հրավեր «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին, որն անցկացվելու է 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը (ոչ եզրափակիչ օրերին):
«ՎՏԲ Կրեմլի Գավաթի» մրցաշարի ֆլայեր ստանալու համար (հանդիսատեսների տրիբունաներ)հաճախորդներին անհրաժեշտ կլինի ուղարկել փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղից «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով ավելի քան 1.000 USD/1.000 ԵՎՐՈ/60.000 RUR/480.000AMD չափով կամ հաշվեգրել փոխանցումը քարտին VTB Transfer ծառայության միջոցով` զանգահարելովԲանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ